ՀՅԴ-ն ցանկանում է ԱԺ բերել  հայտնի վիրաբույժ  Արտավազդ Սահակյանին. ՀԺ
Օրվա մամուլ
09:25 28/04/2017
Հայաստան

ՀՅԴ-ն ցանկանում է ԱԺ բերել հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանին. ՀԺ

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝  ՀՅԴ-ն չի ցանկանում  պատգամավորի մանդատ տալ  Տավուշի մարզի թիվ 13 ընտրատարածքի  ռեյտինգային թեկնածու Սուրեն Մանուկյանին: Վերջինս այդ ընտրատարածքում  ՀՅԴ-ի ռեյտինգային  թեկնածուներից  ամենաշատ՝ 5391 ձայն է ստացել:

Ըստ թերթի, կուսակցությունը ցանկանում է ԱԺ բերել  հայտնի վիրաբույժ  Արտավազդ Սահակյանին,  որը ստացել է եռակի  անգամ քիչ՝  1852 ձայն:  Եվ որպեսզի վերջինս պատգամավոր դառնա,  Ս. Մանուկյանը պետք է ինքնաբացարկի դիմում  ներկայացնի:  Ինչի վրա էլ հիմա ՀՅԴ-ն աշխատում է:

«ՀՅԴ-ում գտնում են, որ  Ա. Սահակյանն ավելի շատ է մոտ իրենց  կուսակցությանը,  քան թե կուսակցության համար այդքան ձայն  բերած  Ս. Մանուկյանը:  Վերջինս Իջևանի  անտառտնտեսության ղեկավարն է և այնքան էլ կուսակցական դեմք չէ, թեև ՀՅԴ անդամ է»,-գրել է թերթը:

Placeholder
ՀՅԴ-ն ցանկանում է ԱԺ բերել հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանին. ՀԺ