ՎՏԲ-Հայաստան Բանկը խոշորագույն հարկատու՝ Հայաստանի առևտրային բանկերի շրջանում
Տնտեսություն
14:07 28/04/2017
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը խոշորագույն հարկատու՝ Հայաստանի առևտրային բանկերի շրջանում

ՎՏԲ-Հայաստան Բանկն 2017թ.-ի 1-ին եռամսյակի տվյալներով պետական բյուջե է վճարել մոտ 1.19  մլրդ դրամ: Բանկը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և  21-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում:

Բանկից տեղեկացնում են, որ նշված տվյալները ներկայացված  են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի  2017թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքների մասին հրապարակված  տվյալներում:

1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերն: Հարկերի ընդհանուր ծավալում բանկերի մասնաբաժինը կազմում է 5.6%:

Ընդհանուր առմամբ 1000 խոշորագույն հարկատուներն 2017 թ.-ի 1-ին եռամսյակում պետական բյուջե են վճարել 174,9 մլրդ դրամ:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը խոշորագույն հարկատու՝ Հայաստանի առևտրային բանկերի շրջանում