Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ կալիցիա կկազմի 2018թ.-ից հետո. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:26 28/04/2017
Հայաստան

Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ կալիցիա կկազմի 2018թ.-ից հետո. «Ժամանակ»

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը,  որի ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դարձյալ ասել է, որ  ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության փաստաթուղթ:

«Ժամանակ»-ին հաջողվել է պարզել, որ  Սերժ Սարգսյանը նախօրեին  մեկ անգամ էլ է հանդիպել  Գագիկ Ծառուկյանին՝  հստակեցնելու համար նրա դիրքորոշումը  ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ կոալիցիոն  հանաձայնագիր ստորագրելու  հնարավորությունը:

«Խոսակցությունից պարզ է դարձել, որ  Ծառուկյանը հիմա չի ցանկանում  մաս կազմել  իշխանության՝  վստահ լինելով, որ դրա ամենահարմար  ժամանակը 2018թ.  ապրիլն է,  երբ Կարեն Կարապետյանը չի լինի վարչապետի պաշտոնում և հստակ կլինի Սերժ Սարգսյանի՝  իշխանության մեջ դերակատարությունը: Վերջին շրջանում Ծառուկյանի ու  Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան տանդեմի  հարաբերությունները  խիստ լարված են,  ինչը թույլ չի տալիս, որ  հիմա Ծառուկյանը  իշխանության հետ  որևէ քայլ անի:  Փոխարենը Ծառուկյանը  հույս ունի, որ Սերժ Սարգսյանը  հաջորդ տարի նրան կհրավիրի մաս կազմել «ազգային համաձայնության» կառավարության»,-գրել է թերթը:

Placeholder
Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ կալիցիա կկազմի 2018թ.-ից հետո. «Ժամանակ»