Ստավրոպոլում հայաստանցի գործարարները հնարավոր է  լոգիստիկ կենտրոն հիմնեն
Տնտեսություն
13:20 28/04/2017
Հայաստան

Ստավրոպոլում հայաստանցի գործարարները հնարավոր է լոգիստիկ կենտրոն հիմնեն

Ստավրոպոլի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը ՀՀ բնակիչներին հրավիրում է  այցելել նահանգ, ասում է, այն հարուստ է առողջարաններով և հանգստյան գոտիներով: 

Նահանգապետի հետ հանդիպմանը Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանն էլ նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության, առևտրի ու տնտեսական զարգացման ոլորտներում։ Առաջարկվել է  լոգիստիկ կենտրոնի ստեղծման գաղափարը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Ասոյանն ընդգծել է, Հայաստանը մեծապես կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ ավելացնելով, որ հայաստանցի գործարարները Ստավրոպոլի երկրամասի հետ հետագա տնտեսական համագործակցության համար ունեն մի շարք առաջարկներ:

Placeholder
Ստավրոպոլում հայաստանցի գործարարները հնարավոր է լոգիստիկ կենտրոն հիմնեն