Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը. ՀԱՕԿ
Սպորտ
19:24 28/04/2017
Հայաստան

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը. ՀԱՕԿ

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) մասնակցությունը հաստատվել է: Այս մասին այսօր ՀԱՕԿ լրատվականին հայտնել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Ալեքսանյանը մարզումների ընթացքում վնասել էր ծունկը, այդ պատճառով մինչև այսօր նրա մասնակցությունը հարցականի տակ էր և ժամեր առաջ ՀԱՕԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, որում նշված էին մարզիկների անունները, ում հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը թիմի կազմում ընդգրկել էր, Ալեքսանյանի անունը չկար։

Այժմ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարզվում է բելառուսական Ստայկիում: Մեր թիմը մրցավայր կմեկնի մայիսի 4-ին:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու մայիսի 2-7-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցելու են մայիսի 5-7-ը:

Placeholder
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը. ՀԱՕԿ