Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սահմանադրական դատարանի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը մնում է ուժի մեջ: Որոշումը վերջնական է, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: ՍԴ որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
ՍԴ որոշման մեջ նշված էր, որ ՍԴ-ն արձանագրում է գործի քննության շրջանակում դիմողի կողմից բերված փաստարկներն ընդհանրական գնահատականների, բնույթի ու բովանդակության էական փոփոխության կամ դրանք կասածի տակ առնելու իրավական հիմքեր չեն տալիս: Դիմումին կից ներկայացած փաստարկները վերցված են ԶԼՄ հրապարակումներից, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտարակումներից:
Դաշինքի կողմից ընտրություններ գործընթացում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներով չեն արձանագրվել ու բողոքարկման առարկա դարձել իրավախախտումների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք ներկայացնելով ԿԸՀ՝ հիմք կարող էին ծառայել ԸՕ 95 հոդվածի առաջին մասին այլ կետով որոշում կայացնելու համար:
Նշենք, որ Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությանը սկսվել էր ապրիլի 25-ից:
Որոշման համաձայն, դաշինքի կողմից վարչադատական կարգով որևէ բողոք չի ներկայացվել, ինչն աննախադեպ է ոչ միայն ՀՀ, այլևս թերևս համապետական ընտրությունների միջազգային պրակտիկայում:
«ՍԴ-ն գտնում է, որ նման իրավիճակներում Սահմանադրական դատարանում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս»,- նշված է որոշման մեջ:
Նշված է նաև, որ օրենքով նախատեսված հնարավորությունների արդյունավետ օգտագործման փոխարեն, ընդհանուր բնույթի դատողություններով ու քաղաքական մեղադրանքների ոճով դատական գործընթաց նախաձեռնելն արդյունավետ ճանապարհ չէ քաղաքական ուժի ընտրական իրավունքի պաշտպանության հարցում:
ՍԴ որոշման ընթերման ժամանակ դիմող կողմը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը, փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Վահե Գրիգորյանը, դահլիճում չէին: