Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տարոն Մարգարյան. Մանկապարտեզների աշխատակիցների համար նախատեսում ենք պարտադիր բժշկական ապահովագրություն
«Մենք հստակ գիտակցում ենք մեր քաղաքացիների պահանջը»,- Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Նոր-Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա առանձնացրեց տրանսպորտի խնդիը, ասաց, որ չորս տարի առաջ նախաձեռնել էին փոփոխություններ, գիտակցելով, որ ճգնաժամ է լինելո, հիմա այդ ճգնաժամն է:
«Մեր ընդդիմախոսները հայտարարում էին, թե քաղաքային իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ մենք վատ տրանսպորտ ենք ունենալու: Հիմա այդ ճգնաժամն է»,-ասաց նա:
Մարգարյանն ասաց, իրենք ձեռքները ծալած չեն նստել, միջազգային փորձն են ուսումնասիրել այս ոլորտում, առաջիկա ամիսներին ձեռնամուխ կլինեն փոփոխությունների իրականացմանը: Վստահություն հայտնեց, որ այդ թիմով կարող են:
Անդրադառնալով առողջապահության ոլորտի անելիքներին, ՀՀԿ ցուցակը գլխավորող թեկնածուն ասաց, որ պարտադիր ապահովագրություն են նախատեսում մանկապարտեզների աշխատակիցների համար:
«Բոլորը պետք է ունենան պարտադիր բժշկական ապահովագրություն»,-ասաց նա:
Քաղաքապետն ասաց, որ վարչական այդ շրջանում մանկապարտեզները վերանորգվել են, բացվել է սպորտ դպրոց, շախմատի դպրոց, հաջորդ տարիներին վերանորոգելու են առողջապահական հիմնարկները, գույք են տրամադրելու:
«Նորք Մարաշում շատ խնդիրներ կան, մենք մանրամասն ուսումնասիրել ենք: Վստահ եղեք, որ մենք կարող ենք այս թիմով լուծել: Ամեն բան անելու ենք, որ երևանցին աչքը արտասահման չնետի, այլ իմանա, որ իր քաղաքքում այդ ամենը կա»,-ասաց Մարգարյանը:
Նա կոչ արեց մայիսի 14-ին վստահություն հայտնել այն թեկնածուին, ով ժողովրդի մեջից է ու գիտի ժողովրդի դարդն ու ցավը: