Թումանյանի թանգարանը մայիսը հայտարարում է «Պինոկիոյի ամիս»
Մշակույթ
14:52 29/04/2017
Հայաստան

Թումանյանի թանգարանը մայիսը հայտարարում է «Պինոկիոյի ամիս»

Հովհաննես Թումանյանի թանգարանը 2017թ. մայիս ամիսը հայտարարում է «Պինոկիոյի ամիս»: 31 օր թանգարանը կխոսի Կարլո Կոլոդիի հրաշալի ստեղծագործության մասին, կքննարկի այն, կվերակերտի հեքիաթի հերոսների շուրջ ծավալվող իրադարձությունները:

Հովհ. Թումանյանի թանգարանի հաղորդմամբ, ուսումնական տարվա ավարտը երեխաների համար կդառա անմոռանալի, և ամառային արձակուրդները կսկսվեն ուրախ և թեթև տրամադրությամբ: Սա կարող է առաջին գեղեցիկ քայլը լինել՝ կրթամշակութային կամուրջ կառուցելու Հայաստանից Իտալիա, կամ ավելի ճիշտ, Տոսկանա` Կոլլոդի բնակավայր:

Ծրագրի կարգախոսն է՝ «Հյուսելով ընկերություն», գլխավոր նպատակն է ընթերցանության խրախուսումը: Մեկ ամսվա ընթացում կիրականացվեն մրցույթներ և ակցիաներ, ֆլեշմոբեր:


 

Placeholder
Թումանյանի թանգարանը մայիսը հայտարարում է «Պինոկիոյի ամիս»