Հենրիխ Մխիթարյանը ՀՀ-­ում Միացյալ Թագավորության դեսպանին է նվիրել իր մարզաշապիկը
Սպորտ
16:29 29/04/2017
Հայաստան

Հենրիխ Մխիթարյանը ՀՀ-­ում Միացյալ Թագավորության դեսպանին է նվիրել իր մարզաշապիկը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկն է նվիրել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Դեսպանը թվիթերյան իր միկրոբլոգում նվեր ստացած մարզաշապիկով նկար է հրապարակելև գրել. «Wow… Մեծ շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին Երևանում բրիտանական դեսպանությունից այս հիասքանչ նվերի համար: Մենք պետք է փայփայենք այն»։

 

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատան թվիթերյան միկրոբլոգը ևս գրառում է կատարել. «Ահա այսպիսի ընտիր նվեր մեր սիրելի Հենրիխից․․․ Go, Henrikh, Go»:

 

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը ՀՀ-­ում Միացյալ Թագավորության դեսպանին է նվիրել իր մարզաշապիկը