Սերգեյ Մովսեսյանը «Ռեյկյավիկ Օփեն»-ում գրավել է 3-րդ հորիզոնականը
Սպորտ
10:30 29/04/2017
Հայաստան

Սերգեյ Մովսեսյանը «Ռեյկյավիկ Օփեն»-ում գրավել է 3-րդ հորիզոնականը

Իսլանդիայում ավարտվել է  «Ռեյկյավիկ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը: Վերջին տուրի պարտիայում Սերգեյ Մովսեսյանը առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Յիլմազ Մուստաֆայի նկատմամբ, իսկ Տաթև Աբրահամյանն ուժեղ է գնվել ԱՄՆ ներկայացնող Լիան Ավոնդերից:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 8.5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել հոլանդացի հանրահայտ գրոսմայստեր Անիշ Գիրին, 8 միավոր վաստակած Հոլանդիայի մեկ այլ ներկայացուցիչ Յորդեն Վան Ֆորեստը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ նույնքան միավոր վաստակած Սերգեյ Մովսեսյանը եզրափակել է լավագույն եռյակը:

Մրցաշարում սահմանված էին նաև հատուկ մրցանակներ լավագույն արդյունքներ ցույց տված կին մասնակիցների համար: Հարիկա Դրոնավալին և Տաթև Աբրահամյանը 10 հնարավորից վաստակել են 7-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո կանանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դրոնավալին, իսկ Տաթև Աբրահամյանը դարձել է երկրորդը:

Placeholder
Սերգեյ Մովսեսյանը «Ռեյկյավիկ Օփեն»-ում գրավել է 3-րդ հորիզոնականը