Արտեմ Ասատրյան. Կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ
Իրավունք
12:41 01/05/2017
Հայաստան

Արտեմ Ասատրյան. Կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն  ուղերձ է հղել աշխատանքի օրվա կապակցությամբ: Նախարարը երախտագիտության խոսքեր է հայտնել վետերաններին,  ում աշխատանքն ուղղված է եղել ծաղկուն երկիր կառուցելուն: 
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ուղերձում ասված է.

«Հարգելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա կապացկությամբ։

Այսօր մենք մեր զորակցության և երախտագիտության խոսքերն ենք հայտնում մեր աշխատանքի վետերաններին, ում բազմամյա աշխատանքը տարիներ շարունակ   ուղղված է եղել ծաղկուն ու բարգավաճ երկիր կերտելուն:

Ցանկացած հասարակության և  պետության զարգացման երաշխիքը նրա քաղաքացու կայուն և ստեղծագործ աշխատանքն է։ Մեր կառավարությունը որդեգրել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածությամբ ապահովելու քաղաքականությունը, և այսօր,  պետական աջակցությամբ, անհատական կարիքի գնահատման հիման վրա,  մենք ամենատարբեր ծրագրերով վերապատրաստում ենք մեր քաղաքացիներին և փորձում խթանել նրանց ինքնազբաղվածությունը։

Շարժվելով առաջ՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքի արամատական փոփոխություններ և վստահ եմ, որ այդ փոփոխությունները կարվեն՝ ի նպաստ աշխատողների իրավունքների պաշտպանության և ճկուն աշխատանքային հարաբերությունների ձևավորման։

Խնդիրներն ու անելիքները շատ են, սակայն մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև և պետք է հնարավոր բոլոր միջոցներով փորձենք գտնել մեր երկրում աշխատանքով բարիք ստեղծելու, սեփական գիտելիքները խորացնելու, ունակությունները մշտապես զարգացնելու արդյունավետ ուղին:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ  Աշխատանքի  օրվա կապակցությամբ և մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքներին ամուր առողջություն, երջանկություն, բարեկեցություն, մեր երկրին՝ խաղաղություն և առաջընթաց»:

Placeholder
Արտեմ Ասատրյան. Կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ