Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վենեսուելայի նախագահը նվազագույն աշխատավարձը բարձրացրել է 60 տոկոսով
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է մայիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 60 տոկոսով բարձրացնելու մասին,-գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Noticias24-ին։
Նախագահի խոսքով՝ նվազագույն աշխատավարձը երկրում կբարձրանա 40 հազարից մինչև 65 հազար բոլիվար։ Բացի դրանից՝ Մադուրոն հայտարարել է հիմնական պարենային զամբյուղի օգնության գնման մինչև 135 հազար բոլիվար բարձրացնելու մասին։ Այդպիսով՝ երկրի բնակիչները ամսական կստանան առնվազն 200 հազար բոլիվար։
Նմանատիպ որոշում երկրի նախագահն ընդունել է զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։