Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել աշխատանքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Տնտեսություն
14:45 01/05/2017

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել աշխատանքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած հայ աշխատավորի մեծարման տոնական միջոցառմանը, որին մասնակցել է ընկերության յոթ հազարից ավելի աշխատակից: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի գլխավոր տեխնոլոգ Սերյոժա Հովակիմյանին պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով` երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:




Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջից:

Placeholder
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել աշխատանքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը