Թուրքական ոստիկանությունը մայիսմեկյան ցույցի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառել
Տարածաշրջան
17:50 01/05/2017
Տարածաշրջան

Թուրքական ոստիկանությունը մայիսմեկյան ցույցի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառել

Ստամբուլի ոստիկանությունը  մայիսմեկյան ցույցի ժամանակ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել։ Ձերբակալվել է 200 մարդ, նրանց մոտ հայտնաբերվել է 40 Մոլոտովյան կոկտեյլ և ձեռքի 17 նռնակ, տեղեկացնում է «Գազետա.ռու»-ն։

Մայիսմեկյան բողոքի ակցիաներ Թուրքիայում, ինչպես նշվում է, անց են կացվում ամեն տարի։ Այդ առիթով երկրի մայրաքաղաքի փողոցներում աճում է ոստիկանների թիվը։

Սպասվում էր, որ այս տարի ցուցարարների թիվը փոքր կլինի, քանի որ իշխանությունները հրաժարվել էին երթի՝ Թաքսիմ հրապարակով անցնելու հնարավորություն ընձեռելուց:

 

Placeholder
Թուրքական ոստիկանությունը մայիսմեկյան ցույցի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառել