Նավթի համաշխարհային գները նվազել են
Տնտեսություն
19:00 01/05/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,22%-ով՝  կազմելով  49,22 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունիսյան  ֆյուչերսներն էլ նվազել են 0,31%-ով՝ հասնելով բարելի համար 51,89  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազել են