3 ամսում ՀՀ քաղաքացիությունից  հրաժարվել է 1190 մարդ. ՀԺ
Օրվա մամուլ
09:11 02/05/2017
Հայաստան

3 ամսում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 1190 մարդ. ՀԺ

2017թ. առաջին եռամսյակում  ՀՀ քաղաքացիությունից  հրաժարվելու որոշում է կայացրել  1190 քաղաքացի: Նրանք ՀՀ ոստիկանության անձնագրային և  վիզաների վարչություն են դիմել  քաղաքացիությունից հրաժարվելու համար:  «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում այս թիվը ներկայացրել է  անձնագրային և վիզաների վարչության պետ  Մնացական Բիչախչյանը: Վերջինս նշել է, որ  չի կարող ասել, թե այդ դիմումներից քանիսը կբավարարվի, քանիսը՝ ոչ:

Թերթը նշել է, որ ՀՀ քաղաքացիություն շնորհում և  քաղաքացիությունից զրկում իրականացվում է  նախագահի հրամանագրով:  Քաղաքացիություն ստանալու և  զրկելու դիմումների  քննարկման  համար  օրենքով սահմանված է 6-ամսյա ժամկետ:  Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կատարած թերթի այցի ժամանակ էլ կային նման  դիմումներ գրող  քաղաքացիներ, որոնք  սակայն  հրաժարվել են տեսախցիկի առաջ  խոսել քաղաքացիությունից հրաժարվելու  պատճառների մասին:  

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
3 ամսում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 1190 մարդ. ՀԺ