Սուքիաս Ավետիսյանն ու Մարտուն Գրիգորյանը պաշտոն կստանան գործադիրում. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:05 02/05/2017
Հայաստան

Սուքիաս Ավետիսյանն ու Մարտուն Գրիգորյանը պաշտոն կստանան գործադիրում. «Հրապարակ»

Գյումրին ակտիվորեն քննարկում է պարտված պատգամավորության թեկնածուների հարցը։ Տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշանակվելու է Գյուղատնտեսության փոխնախարար։ Այս մասին գրել  է «Հրապարակ»-ը:

«Ավետիսյանին այս ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում չգրեցին, նա գործուղվեց  Շիրակ և ռեյտինգայինների հետ թեժ պայքարում դուրս մնաց խորհրդարանից՝ հավաքելով հազարից մի փոքր ավելի ձայն։ Սակայն Սերժ Սարգսյանը չի ցանկանում իրենից նեղացածների բանակ ձևավորել ու այս մարզից երկու դուրս մնացածներին էլ խոստացել է տեղավորել գործադիրում։ Մյուս պարտվածը՝ Մարտուն Գրիգորյանն էլ, ըստ լուրերի, կնշանակվի տրանսպորտի և կապի փոխնախարար»,-հավելել է թերթը։

 

Placeholder
Սուքիաս Ավետիսյանն ու Մարտուն Գրիգորյանը պաշտոն կստանան գործադիրում. «Հրապարակ»