Ըմբշամարտի ԵԱ. Պայքարը կսկսեն Բարսեղյանը և Թամրազյանը
Սպորտ
13:00 02/05/2017
Հայաստան

Ըմբշամարտի ԵԱ. Պայքարը կսկսեն Բարսեղյանը և Թամրազյանը

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 2-7-ը կընթանա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: ՀԱՕԿ-ի կայքի հաղորդմամբ, այսօր պայքարը կսկսեն ազատ ոճի ըմբիշները: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից գորգ կմտնեն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 86 կգ քաշային Վահե Թամրազյանը:

Հայ ըմբիշները կգոտեմարտեն 1/8 եզրափակչից, որտեղ Բարսեղյանի մրցակիցը կլինի թուրք Սուլեյման Ատլին, իսկ Թամրազյանինը` Իսրայելի ներկայացուցիչ Դավիթ Վալենտին Ռադչենկո Միխալչենկոն:

 

Placeholder
Ըմբշամարտի ԵԱ. Պայքարը կսկսեն Բարսեղյանը և Թամրազյանը