Արոնյանը և  Մովսեսյանը «Բադեն» թիմի կազմում դարձել են Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոն
Սպորտ
12:41 02/05/2017
Հայաստան

Արոնյանը և Մովսեսյանը «Բադեն» թիմի կազմում դարձել են Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոն

Գերմանիայում ավարտվել է Բունդեսլիգան: Բունդեսլիգայի հաղթողի կոչումը նվաճել է «Բադեն» ակումբը, որի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, «Բադեն» ակումբը հաղթանակով ավարտել է իր բոլոր 15 հանդիպումները և վերջին 11 տարիների ընթացքում 10-րդ անգամ նվաճել Գերմանիայի ակումբային չեմպիոնի տիտղոսը:

«Բեռլին» ակումբը, որը գլխավորում է Հրանտ Մելքումյանը, գրավել է 10-րդ հորիզոնականը:

Placeholder
Արոնյանը և Մովսեսյանը «Բադեն» թիմի կազմում դարձել են Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոն