ԲՀԿ-ում առաջիկայում լուրջ գործընթացներ են տեղի ունենալու. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:12 04/05/2017
Հայաստան

ԲՀԿ-ում առաջիկայում լուրջ գործընթացներ են տեղի ունենալու. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` ԲՀԿ-ում, ԱԺ նիստերի մեկնարկից հետո, առաջիկայում տեղի կունենան լուրջ գործընթացներ: Չի բացառվում, որ անգամ արտահերթ համագումար հրավիրվի:

«Նպատակ կա կառուցվածքային փոփոխություններ իրականացնել կուսակցությունում, այն դարձնել առավել մոբիլ, կրճատել քաղխորհուրդը, որն այսօր հարյուրից ավելի անդամ ունի, և, ինչպես ՀՀԿ-ում, ստեղծել փոքրիկ «պոլիտբյուրո»` Գործադիր մարմին, որը կարևորագույն հարցերը կքննարկի փոքր, բայց վստահելի խմբով, որպեսզի անհարկի արտահոսքեր` կուսակցության ու կուսակցականների մասով, չլինեն»,-գրել է թերթը: 

Placeholder
ԲՀԿ-ում առաջիկայում լուրջ գործընթացներ են տեղի ունենալու. «Հրապարակ»