Իրանը և ԵՏՄ-ն համաձայնեցրել են ազատ առևտրի գոտում շրջանառելի ապրանքները
Տնտեսություն
15:36 04/05/2017

Իրանը և ԵՏՄ-ն համաձայնեցրել են ազատ առևտրի գոտում շրջանառելի ապրանքները

Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը նախնական համաձայնեցրել են այն ապրանքների ցանկը, որոնք ազատ առևտրի գոտում առաջիկայում կշրջանառվեն: Ժամանակավոր ԱՏԳ-ն կարող է ստեղծվել արդեն իսկ այս տարվա ընթացքում, իսկ մշտականի այն կփոխակերպվի երեք տարվա ընթացքում:

«Իզվեստիա» պարբերականի փոխանցմամբ՝  ցուցակի համաձայն՝ Իրանը ԵՏՄ կմատակարարի ցիտրուսային, ձկնային և ծովային մթերքներ: Ռուսաստանը, իր հերթին, Իրան կմատակարարի որոշ մետաղներ, բեռնատարներ և ավտոբուսներ: Նախընտրելի ապրանքների ցանկում են նաև ինքնաթիռները:

Որոշ ապրանքների հաշվով կողմերը դեռևս համաձայնության չեն եկել: Օրինակ՝ ԵՏՄ-ն չի համաձայնում իր տարածք ազատ ռեժիմով ներմուծել իրանական մրգեր, բանջարեղեն և կաթնամթերք: Ըստ պարբերականի աղբյուրի՝ նշված ապրանքների ազատ ներմուծման դեմ հանդես է գալիս մասնավորապես Ղրղզստանը, մինչդեռ Հայաստանի դիրքորոշման մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Նշվում է, որ Իրանը ցանկանում է ազատ ռեժիմով ԵՏՄ արտահանել հատկապես պղնձային արտադրանքներ, սննդամթերք և թեթև արդյունաբերության արտադրանք՝ դեղամիջոցներ, կոշիկ, գորգ, կտորներ, պարկեր, շոկոլադ, հաց, հյութեր և այլն:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ իրանական կողմը ԵՏՄ-ից ներմուծվող ապրանքների վրա գործող հարկերը նվազեցվելու է մինչև 4%, քանի որ ըստ իրանական օրենսդրության՝ դրանից ցածր դրույք չի կարող գործել:

Placeholder
Իրանը և ԵՏՄ-ն համաձայնեցրել են ազատ առևտրի գոտում շրջանառելի ապրանքները