Ըմբշամարտիկներ Վոլոդյա Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար
Աշխարհում
17:28 04/05/2017
Հայաստան

Ըմբշամարտիկներ Վոլոդյա Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող ըմբիշներ, 61 կգ քաշային Վլադիմիր Ֆրանգուլյանը և  74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար: Ֆրանգուլյանի մրցակիցը կլինի թուրք Աբդի Զուռնաչին, իսկ Գրիգորյանինը` հույն Կիրիլիոս Բինենմպաումը:

Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում հաղթել է սլովակ Միկոլա Բոլոտնյուկին, քառորդ եզրափակչում` բուլղարացի Դիմիտար Իվանովին, սակայն կիսաեզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմեդ Չակաեւին:

Գրիգորյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ հաղթել է Ամիրխան Վիսալիմովին (Ավստրիա), այնուհետև առավելության հասել Անդրեյ Սոկալսկու (Լեհաստան), հետո Ավթանդիլ Կենչաձեի (Վրաստան) նկատմամբ: Հայ ըմբիշը կիսաեզրափակչում զիջել է Սոներ Դեմիրտասին (Թուրքիա):

Placeholder
Ըմբշամարտիկներ Վոլոդյա Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար