Ըմբշամարտի ԵԱ. Այսօր պայքարի մեջ կմտնեն Վլադիմիր Ֆրանգուլյանը և  Գրիգոր Գրիգորյանը
Սպորտ
12:07 04/05/2017
Հայաստան

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր պայքարի մեջ կմտնեն Վլադիմիր Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր գորգ կմտնեն 61 կգ և 74 կգ քաշային ազատ ոճի ըմբիշները:

ՀԱՕԿ-ից հայտնեցին, որ Հայաստանը կներկայացնեն Վլադիմիր Ֆրանգուլյանը (61 կգ) և Գրիգոր Գրիգորյանը (74 կգ):

Ֆրանգուլյանը պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի սլովակ Միկոլա Բոլոտնյուկը: Գրիգորյանը կսկսի որակավորման փուլից: Նրա առաջին մրցակիցը Ավստրիայի ներկայացուցիչ Ամիրխան Վիսալիմովն է:

Placeholder
Ըմբշամարտի ԵԱ. Այսօր պայքարի մեջ կմտնեն Վլադիմիր Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը