Հայաստանում ելույթ է ունենալու Մալթայի միջազգային դաշնամուրային մրցույթի մրցանակակիր Ռուբեն Կոզինը
Մշակույթ
09:34 04/05/2017
Հայաստան

Հայաստանում ելույթ է ունենալու Մալթայի միջազգային դաշնամուրային մրցույթի մրցանակակիր Ռուբեն Կոզինը

Մայիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը,  որը  կղեկավարի նվագախմբի  գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Նվագախմբից Panorama.am-ին հայտնեցին, որ համերգը կսկսվի  Վ.Ա. Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 13-ով:  Որպես  մենակատար հանդես կգա   2017 թ. -ի Մալթայի միջազգային դաշնամուրային մրցույթի  երկրորդ մրցանակակիր  Ռուբեն Կոզինը / Ռուսաստան/:  Այնուհետ առաջին անգամ  Հայաստանում  կհնչի  Մ.Մուսորգսկու  «Նկարներ պատկերասրահից» ստեղծագործության  մշակումը  լարային նվագախմբի համար:

Placeholder
Հայաստանում ելույթ է ունենալու Մալթայի միջազգային դաշնամուրային մրցույթի մրցանակակիր Ռուբեն Կոզինը