Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հեռանկարն իրատեսական չէ. քաղաքագետ
Քաղաքական
18:04 04/05/2017
Հայաստան

Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հեռանկարն իրատեսական չէ. քաղաքագետ

«Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հեռանկարը գոնե այս պահին իրատեսական չէ։ Մոտ ապագայի համար այդպիսի նախադրյալներ, կարծես, չկան»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ Թուրքիայի նմանօրինակ քայլը կարող է խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հետ։ 

«Որքան էլ ռուս-թուրքական հարաբերությունները ջերմանան, որոշակի մակարդակից անցնել չեն կարող։ Բացի այդ՝ ռազմաբազա տեղակայելու դեպքում խնդիրներ կարող են ծագել ոչ միայն Ռուսաստանի հետ։ Թուրքիայի հարաբերությունները լավ չեն նաև Եվրամիության հետ»,- հիշեցրեց մեր զրուցակիցը։

Սերգեյ Մինասյանը շեշտեց, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայմանը երբեք չի համաձայնի նաև տարածաշրջանային գերտերությու համարվող Իրանը։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա, քաղաքագետի խոսքով, այդ կառույցը ևս ոգևորված չէ տարածաշրջանում թուրքական ռազմական ուժի ներկայությամբ։

«Մյուս կողմից,թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ուղերձ են, որ Թուրքիան մշտապես կրտսեր եղբոր կողքին է»,- ընդգծեց Սերգեյ Մինասյանը։

Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ Ադրբեջանում մեկնարկել են մայիսի 1-ին: Զորավարժությունները ավարտվելու են մայիսի 5-ին:

 

Placeholder
Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հեռանկարն իրատեսական չէ. քաղաքագետ