Նախատեսվում է, որ Երևանում մայիսի 7-ի մասսայական վազքին կմասնակցի շուրջ 700 մարդ
Սպորտ
17:55 04/05/2017
Հայաստան

Նախատեսվում է, որ Երևանում մայիսի 7-ի մասսայական վազքին կմասնակցի շուրջ 700 մարդ

Երևանում կայանալիք «Հանուն հաղթանակի և խաղաղության» նշանաբանով մասսայական վազքը, նվիրված Շուշիի ազատագրմանը և Հայրենական պատերազմի հաղթանակին, մեկնարկելու է մայիսի 7-ին՝ ժամը 10.00-ին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնակիցները վազքով անցնելու են ավելի քան 4 կմ՝ Հաղթանակի զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից մինչև Հանրապետության հրապարակ: Նախատեսվում է, որ վազքին կմասնակցի շուրջ 700 մարդ:

«Ցանկանում ենք հիմնել մի նոր ավանդույթ, որ մայիսի 9-ի հաղթանակները նշվեն ոչ միայն մշակութային, այլ նաև մարզական միջոցառումներով, որից այս անգամ ընտրվել է մասսայական վազքարշավը»,- նախարարության փոխանցմամբ՝ ասել է  մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը:

«Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի» տնօրեն Մարկ Կալինինը ներկայացրել է Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումների ցանկը, որոնք իրականացվելու են  Հայաստանում:

Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանի խոսքերով, վազքը մեկնարկելու է շատ գեղեցիկ միջոցառմամբ, որի ընթացքում ծաղկեպսակներ են դրվելու Անհայտ զինվորի հուշարձանին, իսկ ավարտին՝ բոլոր մասնակիցներն արժանանալու են պատվոգրերի: «Ցանկանում ենք, որ վազորդները միմիայն դրական տպավորություններ ունենան իրենց մասնակցությունից»։

 

Placeholder
Նախատեսվում է, որ Երևանում մայիսի 7-ի մասսայական վազքին կմասնակցի շուրջ 700 մարդ