Ժան-Կլոդ Յունկերը գագաթաժողովին խմած է եկել
Քաղաքական
16:47 05/05/2017
Աշխարհ

Ժան-Կլոդ Յունկերը գագաթաժողովին խմած է եկել

Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժան-Կլոդ Յունկերն անսթափ վիճակում է  ներկայացել Ժնևում ընթացող գագաթաժողովին, որտեղ քննարկվում է Կիպրոսի հարցը: Գրում է The Sun  պարբերականը:

Նա անընդհատ բախվել է մարդկանց ու կահույքին: Բացի այդ, նա շատ անլուրջ է վերաբերվել իր օգնականներին: 

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ եվրոպացի պաշտոնյան առաջին անգամ չէ, որ չարաշահում է խմիչքը և հրապարակել են մի տեսանյութ, որտեղ երևում է, որ 2015 թ. մի միջոցառման ժամանակ էլ Յունկերը խմած է եղել:

Նա լուսանկարվելիս հաճախ կատակով ապատակել է տարբեր երկրների պաշտոնյաններին, փողկապը համեմատել նրանց փողկապների գույների հետ, մեկի գլուխն է նույնիսկ համբուրել:
 

Placeholder
Ժան-Կլոդ Յունկերը գագաթաժողովին խմած է եկել