Դրսի հանդիսատեսի համար հայկական ժողովրդական երաժշտությունն էկզոտիկա է. Համասյան
Մշակույթ
16:25 05/05/2017
Հայաստան

Դրսի հանդիսատեսի համար հայկական ժողովրդական երաժշտությունն էկզոտիկա է. Համասյան

«Ժողովրդական երաժշտությունը կարիք չունի մշակման, կայացած, իդեալական երաժշտություն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը:

Նրա խոսքով, ժողովրդական երաժշտության ձեռք տալը պետք է լինի հիմնավորված, տարիների ուսումնասիրություններից հետո:

«Չի կարելի թեթև, մակերսային մի բան անել ու ներկայացնել հանրությանը: Չեմ ասում, որ պետք է մարդ վախենա ինչ-որ բան անել: Ամենակարևորն այն է՝ ոչ թե օգտագործել այդ երաժշտությունը, այլ բարձրացնել, մատուցել նոր ձևով ու երաշտության ամեն մի նոտա էլ ավելի պայծառացնել»,- նշեց երաժիշտը: 

Տ. Համասյանն ասաց, որ դրսում հայկական ժողովրդական երաժշտությունն այլ կերպ է ընկալվում, Հայաստանում՝ այլ կերպ:

«Դրսի հանդիսատեսի համար հայկական ժողովրդական երաժշտությունն էկզոտիկա է, իմ մշակումներն ավելի շատ հասկանում են մոդեռն երաժշտություն, իսկ այստեղ զուտ հայկական մեղեդիներ են լսում»,- նշեց նա:

Placeholder
Դրսի հանդիսատեսի համար հայկական ժողովրդական երաժշտությունն էկզոտիկա է. Համասյան