Գուժ Մանուկյանը 80 տարեկան է
Մշակույթ
11:20 06/05/2017
Հայաստան

Գուժ Մանուկյանը 80 տարեկան է

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել թատրոնի և կինոյի ճանաչված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությաունը տարածել է խորհրդարանի նախագահի ուղերձը.

«Շուրջ վեց տասնամյակ որպես հայ թատրոնի և կինոյի ճանաչված դերասան, ինչպես նաև թատերական բեմադրությունների հեղինակ` ոչ միայն կերտում եք իսկական արվեստի գործեր, այլև Ձեր ստեղծած կերպարներով սնուցում մարդկային հույզերն ու հիշողությունները:

Այսօր էլ ողջունելի ու բարձր գնահատանքի արժանի եռանդով ու նվիրվածությամբ շարունակում եք արվեստագետի շնորհակալ գործունեությունը հայ թատրոնի բեմում և կինոյում:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, երկար տարիների կյանք և ամենայն բարիք»:

Placeholder