Արցախի և Հայաստանի բանկային համակարգերի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Բակո Սահակյան
Տնտեսություն
15:37 06/05/2017
ԼՂՀ

Արցախի և Հայաստանի բանկային համակարգերի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Հայաստանի բանկային և գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Արցախի և Հայաստանի բանկային համակարգերի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է մեր հանրապետությունում այս ոլորտի կայուն զարգացմանը:

Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Յունիբանկ» ԲԲԸ խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Հանդիպմանը մասնակցում են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Placeholder
Արցախի և Հայաստանի բանկային համակարգերի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Բակո Սահակյան