Ըմբշամարտի ԵԱ. Հունահռոմեական ըմբիշները Եվրոպայի առաջնությունում բավարարվել են մեկ բրոնզով
Սպորտ
10:11 08/05/2017
Հայաստան

Ըմբշամարտի ԵԱ. Հունահռոմեական ըմբիշները Եվրոպայի առաջնությունում բավարարվել են մեկ բրոնզով

Սերբիայի Նովի Սադ քաղաքում, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանի հավաքականի համար ավարտվել է: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, մրցումային վերջին օրը մեր չորս ըմբիշներն էլ անմասն են մնացել մեդալներից:

71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը և 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը առաջին գոտեմարտում պարտվել են, համապատասխանաբար, Մուրադ Դագին (Թուրքիա) և Դմիտրո Պիշկովին (Ուկրաինա) և հետագայում դուրս մնացելպայքարից:

75 կգ քաշային Կարապետ Չալյանը և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), երկու շրջան հաղթահարելուց հետո, քառորդ եզրափակչում նույնպես տանուլ են տվել, որից հետո սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու իրավունք չեն ստացան:

Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է մեկ բրոնզե մեդալ. օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ է նվաճել 98 կգ քաշային կարգում։

 

Placeholder
Ըմբշամարտի ԵԱ. Հունահռոմեական ըմբիշները Եվրոպայի առաջնությունում բավարարվել են մեկ բրոնզով