Կոնվերս Բանկը  հայտարարում է «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիայի մասին
Տնտեսություն
13:50 10/05/2017
Հայաստան

Կոնվերս Բանկը հայտարարում է «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիայի մասին

Կոնվերս Բանկը  կարևորում է երիտասարդներին համապարփակ, նրանց պահանջներին համապատասխան  ծառայությունների մատուցումը իր ուսանող հաճախորդների համար գործարկում է «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիան: 

«Ակցիայի շրջանակներում՝  մինչև  01.07.2018թ.-ը, քարտերով 500 հազար և ավելի  դրամի անկանխիկ գործարքներ կատարած   Ուսանողները հնարավորություն կստանան Կոնվերս Բանկում ստանալ հիփոթեքային վարկ ՝  գործող  տոկոսադրույքից ցածր դրույքաչափով» ,-հայտնում են բանկից:

Ակցիայի շրջանակներում ուսանողներին մինչև 400հազար դրամ գումարով, 36 ամիս մարման ժամկետով և 15 տոկոս տարեկան դրույքաչափով  վարկային սահմանաչափով MC Standard պլաստիկ քարտ է տրամադրվելու առանց սպասարկման վճարի: Բանկի կանխիկացման կետերում ու բանկոմատներում  գումարի կանխիկացումից միջնորդավճար չի գանձվելու:

Բացի այդ, «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի մասնակից ուսանողական զույգերը՝ մեկի գերազանց առաջադիմության  պարագայում, կստանան նվեր քարտ/Visa Classic կամ Master Standard/  150.000 ՀՀ դրամ վարկային սահմանաչափով:

Բանկից նշում են, որ ակցիայի շրջանակում ուսանողներին  նաև բանկային ոլորտում ուսուցման ու վերապատրաստման հնարավորություն կընձեռվի: Մասնավորապես, ակցիայի առավել ակտիվ մասնակիցները  պրակտիկ ուսուցում կստանան Բանկում, ոմանք էլ կգրանցվեն  Կոնվերս Բանկի մարդկային ռեսուրսների պահուստում՝ հետագայում աշխատանքով ապահովման հնարավորությամբ:

Ակցիայի մանրամասներին և ԲՈՒՀ-երի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ

Placeholder
Կոնվերս Բանկը հայտարարում է «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիայի մասին