Արծվիկը «Եվրատեսիլ-2017» -ի եզրափակչում է
Մշակույթ
09:06 10/05/2017
Հայաստան

Արծվիկը «Եվրատեսիլ-2017» -ի եզրափակչում է

«Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը եզրափակչում է: Նա հանդես եկավ  “Fly with me” երգով: 

Նշենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցավ 18 երկրի ներկայացուցիչ՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Հայաստան, Սլովենիա, Լատվիա: Եզրափակիչ անցավ 10 երկրի՝  Մոլդովայի, Ադրբեջանի, Հունաստանի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Հայաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Բելգիայի ներկայացուցիչ:

Մրցույթի 2-րդ եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 42 պետություն:

Placeholder
Արծվիկը «Եվրատեսիլ-2017» -ի եզրափակչում է