Հայաստանում  0.2%-ով աճել են ծառայությունների սակագները
Տնտեսություն
09:46 10/05/2017
Հայաստան

Հայաստանում 0.2%-ով աճել են ծառայությունների սակագները

Մատուցված ծառայությունների ոլորտում  2017թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների  0.2% հավելաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է առողջապահության՝ 0.3%, հյուրանոցային ծառայությունների՝ 1.1%, տրանսպորտի ծառայությունների սակագների 1.1% հավելաճով (կապված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 6.6% հավելաճի հետ):

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ սպասարկման ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հանգստի և մշակույթի, բնակարանային ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 0.9% և 0.1% նվազում, իսկ կապի և կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Placeholder
Հայաստանում 0.2%-ով աճել են ծառայությունների սակագները