ԱՄՆ դեսպանատունը ՀՀԿ մի շարք անդամների և նրանց հարազատների ներառելու է  ԱՄՆ սև ցուցակում. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:49 11/05/2017
Հայաստան

ԱՄՆ դեսպանատունը ՀՀԿ մի շարք անդամների և նրանց հարազատների ներառելու է ԱՄՆ սև ցուցակում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս Հայաստանի նախագահական նստավայրից ներքին խողովակներով ԱՄՆ դեսպանատնից փորձել են հասկանալ, թե ԱԺ ընտրությունների պատճառով ՀՀԿ-ից ովքեր կարող են հայտնվել ԱՄՆ այցելելու արգելք ունեցող անձանց ցուցակում։ Բաղրամյան 26-ին հայտնի դարձել, որ այդ մարդկանց դեմ «պատժամիջոցներով» չեն սահմանափակվելու սոսկ ԱՄՆ այցելու վիզա չտրամադրելով։ Դեսպանատունը պատրաստվում  է նրանց հարազատներից ևս ընդգրկել այդ ցուցակում։

«Ավելին չի բացառվում, որ այդ մարդկանց բիզնեսների հետ կապված՝ ամերիկյան ընկերությունների համագործակցության վերաբերյալ, որոշում կայացվի, և ամերիկյան ներդրումները բացառվեն այդ մարդկանց հետ կապված ներդրումների մեջ»,-հավելել է թերթը։

Placeholder
ԱՄՆ դեսպանատունը ՀՀԿ մի շարք անդամների և նրանց հարազատների ներառելու է ԱՄՆ սև ցուցակում. «Ժամանակ»