Անվտանգության խորհրդում հայտնել են ՌԴ-ում ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման սպառնալիքի մասին
Քաղաքական
18:25 11/05/2017
Տարածաշրջան

Անվտանգության խորհրդում հայտնել են ՌԴ-ում ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման սպառնալիքի մասին

Աճում է ահաբեկիչների կողմից Ռուսաստանում թունավոր նյութերի կիրառման սպառնալիքը, անհրաժեշտ է մշակել նախազգուշացնող միջոցների համակարգ։

Այս մասին, ինչպես հայտնում է «Լենտա.ռու»-ն, հայտարարել է ՌԴ անվտանգությա խորհրդի քարտուղարի օգնական Ալեքսեյ Պավլովը։

«Միջազգային ահաբեկչական խմբավորումների կողմից թունավոր քիմիական նյութերի բազմակի կիրառումը վկայում է Ռուսաստանի տարածքում քիմիական նյութերի օգտագործման սպառնալիքի աճի մասին»,- ասել է նա։

Placeholder