Ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման նպատակով
Տնտեսություն
10:53 11/05/2017
Հայաստան

Ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման նպատակով

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։

ՀՀ էներգետի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պլանայինին աշխատանքներին զուգահեռ, կշարունակվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված  միջոցառումները։

Ըստ նախատեսված ժամանակացույցի, էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 9-ին։

Աղբյուրը հիշեցնում է, որ ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա ազդեցություն չի ունենա։

 


 

Placeholder
Ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման նպատակով