Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված «Շանթ»-ի օպերատորը վիրահատվել է
Քաղաքական
12:56 11/05/2017
Հայաստան

Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված «Շանթ»-ի օպերատորը վիրահատվել է

Ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով վիրավորված «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանի վիճակը կայուն է։ Այս պահին նա Ստեփանակերտի հոսպիտալում է։ Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեցին «Շանթ» հեռուստաընկերությունից։

Չի բացառվում, որ ավելի ուշ Դավիթ Աթոյանը կտեղափոխվի Երևան։ Հեռուստաընկերությունում դժվարացան նշել՝ օպերատորը կոնկրետ որ հատվածում է վիրավորվել՝ հավելելով, որ տեղեկություներ ստանալուն պես կտեղեկացնեն հանրությանը։ 

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ ֆեյսբուքի իր էջում քիչ առաջ գրել է. «Մայիսի 10-ին ժ. 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված «ՇԱՆԹ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը:

Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են»:

 

Placeholder
Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված «Շանթ»-ի օպերատորը վիրահատվել է