Չինաստանի  կառավարությունը Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա կնվիրի
Առողջություն
15:51 11/05/2017
Հայաստան

Չինաստանի կառավարությունը Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա կնվիրի

Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Փաստաթղթով,  Չինաստանի կառավարությունը Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա և ռեանիմոբիլ կնվիրի: Մեքենաները ստանալով՝ հայկական կողմը կկարողանա ամբողջությամբ բավարարել հանրապետությունում շտապ օգնության ավտոմեքենաների կարիքը: Նախկինում Չինաստանի տրամադրած 88 ավտոմեքենաների մեծ մասը՝ 56 հատը, բաշխվել է մարզերի միջև:  

Placeholder
Չինաստանի կառավարությունը Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա կնվիրի