Ադրբեջանի խոշորագույն բանկը դադարեցրել է վարկատուների վճարումները
Իրավունք
19:37 12/05/2017
Տարածաշրջան

Ադրբեջանի խոշորագույն բանկը դադարեցրել է վարկատուների վճարումները

Ադրբեջանի խոշորագույն Միջազգային բանկը, որը հայտնվել է փլուզման եզրին երկրում արժույթի դեֆիցիտի և արժութային սուր ճգնաժամի հետևանքով,  դադարեցրել է արտաքին պարտքի վճարումները և վարկատուների հետ բանակցություններ կսկսի վերակառուցման շուրջ: Այս մասին հայտնում է Forbes-ը:

Աղբյուրի համաձայն՝  մայիսի 10-ին Ադրբեջանի միջազգային բանկը բաց է թողել 100 միլիոն դոլարի փոխառության հիմնական մասի և տոկոսների գծով վճարումը: Արտարժույթով նրա պարտքի մի մասը կփոխարինվի Ադրբեջանի սուվերեն պարտատոմսերով, իսկ առաջարկվող վերակառուցման ծրագիրը պարտադիր կլինի, եթե վարկատուները դրան հավանություն տան, որոնց հասնում է դրամային արտահայտմամբ պարտքերի երկու երրորդը:

Նշվում է նաև, որ բանկի 2019 թվականին մարվող պարտատոմսերի գինը  15%-ով ընկել է, իսկ եկամտաբերությունն աճել է մինչև 14,188%-ով: Բանկը վճարումների դադարեցման մասին որոշումն անվանել է «ցավալի»:

Placeholder
Ադրբեջանի խոշորագույն բանկը դադարեցրել է վարկատուների վճարումները