Ջրացատկորդ Հարությունյանները կմասնակցեն Մադրիդի «Գրան Պրիին»
Սպորտ
09:43 12/05/2017
Հայաստան

Ջրացատկորդ Հարությունյանները կմասնակցեն Մադրիդի «Գրան Պրիին»

Մայիսի 26-28-ը հայ ջրացատկորդները կմասնակցեն Մադրիդի «Գրան Պրիին»: Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ մրցաշարին մասնակցելու են Ազատ և Վլադիմիր Հարությունյանները.

«Ազատը լիարժեք չի վերականգնվել վնասվածքից, սակայն դեռ մի քանի օր ունենք: Նա կմասնակցի միայն սինքրոն ցատկ մրցաձևում, որպեսզի շատ չծանրաբեռնվի և վնասվածքը չխորանա: Իսկ Վլադիմիրը հանդես կգա նաեւ անհատական ցատկում:

Եղբայրների մարզավիճակն իդեալական չէ, պատրաստվելու քիչ ժամանակ ունեինք, բայց կփորձենք առավելագույնի հասցնել:

Մադրիդի «Գրան Պրին» մեզ համար կարևոր է որպես մրցափորձ Եվրոպայի առաջնությունից առաջ: Արդյունքներին այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում: Դեռ չգիտեմ ուժեղագույն մարզիկներ մասնակցելո՞ւ են, թե` ոչ: Այդ պատճառով դժվարանում եմ ասել՝ արդյո՞ք մեդալի շանս կունենանք: Մեր գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությունն է»,- ասել է Հրաչյա Չանդիրյանը:

Ջրացատկի Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 12-18-ը Կիևում: Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ, սակայն հավաքականի գլխավոր մարզիչը դեռևս չի որոշել թիմի կազմը:

Placeholder
Ջրացատկորդ Հարությունյանները կմասնակցեն Մադրիդի «Գրան Պրիին»