Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա՝ բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով
Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա՝ բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով (Կոնվերս Տրանսֆեր, Յունիստրիմ, Անելիք, Մանի գրամ, Ինտերէքսպրես, Բեստ) արտերկրից պարբերաբար գումար ստացող հաճախորդների համար:
«Արագ փոխանցումների համակարգերով պարբերաբար արտերկրից գումար ստացող հաճախորդներին Կոնվերս Բանկն առաջարկում է ստացված արտարժույթը փոխանակել իր մասնաճյուղերում արտոնյալ՝ ավելի բարձր փոխարժեքով:Մինչև հուլիսի 31-ը դոլարը կփոխարկվի Բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով», - հայտնել են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հավելելով, որ Ակցիայի շրջանակներում հաճախորդներին ԱրՔա կամ Visa Electron «Տրանսֆեր» քարտ է տրամադրվելու առանց սպասարկման վճարի:
Բացի այդ, Ակցիայի շրջանակներում «Converse Transfer» համակարգով արտասահմանից փոխանցումներ ստացած հաճախորդներին է առաջարկվելու մինչև 500 հազար դրամի չափով վարկային սահմանաչափ:
«Ակցայի ավարտից հետո Բանկի միջոցով «Converse Transfer» համակարգով արտասահմանից փոխանցում ստացած հաճախորդների համար կազմակերպվելու է խաղարկություն, որի ընթացքում խաղարկվելու են՝ երկու անձի համար ուղեգիր ԱՄԷ, iPhone7 և դրամական ու իրային շահումներ», - եզրափակել են Բանկից:
Մանրամասներն՝ այստեղ։