Ծառուկյանը դաշինքի բոլոր պատգամավորներին հրավիրել է ընդունելության. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:34 13/05/2017
Հայաստան

Ծառուկյանը դաշինքի բոլոր պատգամավորներին հրավիրել է ընդունելության. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ երկուշաբթի օրը Գագիկ Ծառուկյանը «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորներին հրավիրել է ընդունելության։ Ուշագրավ է, որ հրավիրվածների մեջ են նաև դաշինքի այն ութ անդամները, ովքեր իր կամքին հակառակ մանդատ էին ստացել ԿԸՀ-ից»։

Թերթի տեղեկություններով՝  բոլորը ներկա են գտնվելու, բացի Խաչիկ Մանուկյանից։ Ծառուկյանի ընդունելությանը նաև ներկա են լինում նրանք, ովքեր դառնալու են պատգամավոր,  «ըմբոստների»՝ մանդատներ վայ դնելուց հետո։ «Ծառուկյանը ընդհանուր անելիքներ է ներկայացնելու ԱԺ-ում առաջիկա ժամանակահատվածի համար։ Այն ընդհանուր առմամբ բաժանվում է 2017թ-ից մինչև 2018թ ապրիլի 9-ը ու դրանից հետո։ Հաջորդ տարի, արդեն կասկածից վեր է, որ «Ծառուկյան» դաշինքը մաս է կազմելու կառավարությանը»,-հավելել է թերթը։

Placeholder
Ծառուկյանը դաշինքի բոլոր պատգամավորներին հրավիրել է ընդունելության. «Ժամանակ»