Համերգ՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին
Մշակույթ
10:02 13/05/2017

Համերգ՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր տեղի կունենա  «Արտ սինեմա» մենակատարների պետական անսամբլի համերգը: Կոմպոզիտորների միության տեղեկացմամբ, համերգը, որը կրում է «Սիրված մեղեդիներ Հայֆիլմից» խորագիրը, նվիրված է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին:

Երեկոյի ընթացքում կհնչեն Կ. Օրբելյանի, Ա.Այվազյանի, Ռ.Ամիրխանյանի, Գ. Արմենյանի, Ա. Բաբաջանյանի, Տ.Մանսուրյանի, Ղ.Սարյանի և ալոց ստեղծագործությունները:

7 տարիների ընթացքում «Արտ սինեմա» անսամբլն իր երկացանկում ընդգրկել է մոտ 150 հայկական  և արտասահմանյան կինոերաժշտություն, որոնք փոխադրել է խմբի գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Աշոտ Խոյեցյանը: Անսամբլը հանդես է եկել բազմաթիվ համերգային ծրագրերով Հայաստանում  և արտերկրում՝ Գերմանիա, Լիբանան, Ռուսաստան և այլն։ Խմբում հանդես են գալիս նաև ջութակահար Հայկ  Վարդանյանը, ով նաև խմբի տնօրենն է, թավջութակահար  Լևոն  Առաքելյանը, ինչպես նաև դաշնակահար Կարեն  Սարաֆյանը: Այս տարի անսամբլը ստացել է պետական կարգավիճակ:

 

Placeholder
Համերգ՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին