Բացվել է ժամանակակից արվեստի Վենետիկի բիենալեն
Մշակույթ
14:45 13/05/2017
Հայաստան

Բացվել է ժամանակակից արվեստի Վենետիկի բիենալեն

Վենետիկում բացվել է  «Viva Arte Viva» խորագրով ժամանակակից արվեստի միջազգային 57-րդ բիենալեն: Երկու տարին մեկ բիենալեն Վենետիկում է հավաքում  ժամանակակից արվեստի մասնագետներին և սիրահարներին:

artway.tv գրում է, որ բիենալեի համադրողն է Քրիստիոն Մասելը. չորրորդ կինն է, ով բիենալեի պատմության ընթացքում զբաղեցրել է այդ պաշտոնը:  Այս տարի ուշադրության կենտրոնում են ոչ թե արվեստի խնդիրները, այլ հենց արվեստը, այսինքն՝ առաջին հերթին հենց նկարիչ:   51 երկրից 120 մասնակցից 103-ն առաջին անգամ են ներկայացնում իրենց աշխատանքները հիմնական ծրագրում:

Նշենք, որ բիենալեում Հայաստանը ներկայացնում են արվեստագետներ Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյան: Արվեստագետներից յուրաքանչյուրը բիենալեի այցելուներին ներկայացնում իր ցուցադրությունը:  Գեղանկարիչ Ռաֆայել Մե¬գալը ներկայանում է «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությունով /համադրող՝ Դեմետրիո Պապարոնի/: Լիբանանահայ, ներկայում Բրյուսելում բնակվող քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանը Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսում ներ¬կայացնում է «Անշեջ կրակ» խորագիրը կրող ցուցադրությունը /համադրող՝ Բրունո Կորա/: Հայկական տաղավարի 3-րդ մասնակիցը՝ ազգությամբ սլովենացի, ներկայում Իտալիայում ապրող և ստեղծագործող Միրո Պերսոլյան է: Նրա ցուցադրությունը կրում է «Առանց սահմանի» խորագիրը /համադրող` Ջիորջիո Գրասսո/:  Հայաստանյան տաղավարը տեղակայված է Վենետիկի Մուրադ-Ռա¬ֆաելյան վարժարանում և Սուրբ Խաչ եկեղեցում:

Ժամանակակից արվեստի միջազգային բիենալեն շարունակվելու է միչև նոյեմբերի 26-ը:


 

Placeholder
Բացվել է ժամանակակից արվեստի Վենետիկի բիենալեն