Ֆրանսիան պատրաստվում է նորընտիր նախագահի երդմնակալությանը
Քաղաքական
11:00 14/05/2017
Աշխարհ

Ֆրանսիան պատրաստվում է նորընտիր նախագահի երդմնակալությանը

Փարիզում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները կապված  նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողության հետ:  Այսօր Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես իշխանությունը փոխանցելու է Մակրոնին:

Բի-Բի-Սի-ն գրում է, որ ավանդույթի համաձայն Օլանդը հանդիպելու է իր հաջորդին կարմիր գորգի վրա՝ Ելիսեյան պալատի առջև, ինչից հետո նրանք ներս են մտնելու, որտեղ նա նոր նախագահին հայտնելու է «մի շարք պետական գաղտնիքներ»: Դրանից հետո Մակրոնը գնալու է Փարիզի քաղաքապետարան, որտեղ նրան ընդունելու է քաղաքապետը:

Ավելի վաղ Օլանդը հայտարարել էր, որ ակնկալում է իշխանության փոխանցումը կլինի «պարզ և ընկերական միջավայրում»:

«Ես չեմ հանձնում իշխանությունը քաղաքական  հակառակորդի, դրա համար ամեն ինչ ավելի հեշտ է»,- ասել էր նա:

Երկուշաբթիից ոչ ուշ Մակրոնը պետք է հայտարարի վարչապետի անունը: Կառավարությունը պետք է ձևավորվի մինչև երեքշաբթի:  Վաղը նա արդեն կկատարի իր առաջին պաշտոնական այցը Բեռլին, որտեղ կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Placeholder
Ֆրանսիան պատրաստվում է նորընտիր նախագահի երդմնակալությանը