Արցախի ՊՆ. Ադրբեջանական զինուժը հյուսիսային ուղղությամբ կիրառել է հրանոթներ և ականանետեր
Քաղաքական
11:09 14/05/2017
ԼՂՀ

Արցախի ՊՆ. Ադրբեջանական զինուժը հյուսիսային ուղղությամբ կիրառել է հրանոթներ և ականանետեր

Մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց:

Արցախի Հանրապետության  ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ):

Ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:

Placeholder
Արցախի ՊՆ. Ադրբեջանական զինուժը հյուսիսային ուղղությամբ կիրառել է հրանոթներ և ականանետեր