Երևանում ավագանու ընտրությունների քվեարկություն է
Քաղաքական
08:22 14/05/2017
Հայաստան

Երևանում ավագանու ընտրությունների քվեարկություն է

Երևանում մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Ելք» դաշինքը, որի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, որի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Տարոն Մարգարյանը: Երևանի ավագանու  ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։

Ըստ օրենքի, ժամը 08:00-ին բացվում են Երևանում ձևավորված 474 ընտրական տեղամասը:  Ընտրությունների անցկացման համար Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով: Առաջին տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, երկրորդը՝ Նոր-Նորք վարչական շրջանը, երրորդը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, չորրորդը՝ Արաբկիր վարչական շրջանը, հինգերորդը՝ Դավթաշեն վարչական շրջանը, վեցերորդը՝ Աջափնյակ վարչական շրջանը, յոթերորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, ութերորդը՝ Շենգավիթ վարչական շրջանը, իններորդը՝ Նորք Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները, տասներորդը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները:

ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվել են Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները ըստ ընտրական տեղամասերի։

Քվեարկության ընթացքին հետևելու է 17 տեղական հասարակական կազմակերպության թվով 5138  դիտորդ:

Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:

 

Placeholder
Երևանում ավագանու ընտրությունների քվեարկություն է