Ոստիկանությունում ստացվել է 14 ահազանգ
Իրավունք
16:47 14/05/2017
Հայաստան

Ոստիկանությունում ստացվել է 14 ահազանգ

Մայիսի 14-ին, ժամը 15-ի դրությամբ Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 14 ահազանգ:

Ոստիկանությունից մանրամասնում են, որ ահազանգերից 1-ը ստացվել է քաղաքացիներից, 5-ը՝ ոստիկանության ծառայողներից, 1-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 7-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից:

Ահազանգերը գտնվում են ստուգման փուլում:

Placeholder
Ոստիկանությունում ստացվել է 14 ահազանգ