Հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 9.3%-ով
Տնտեսություն
18:00 15/05/2017
Հայաստան

Հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 9.3%-ով

2017 թվականի հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 2 մլրդ 101.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ԱՎԾ-ի՝  հունվար-մարտին ՋԷԿ-երի արտադրության ծավալներն ավելացել են 38.4%-ով և կազմել 865.0 մլն կՎտ ժամ, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել է 25.1%-ով՝  կազմելով  64.2 հազար հեգաջոուլ:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ նվազել են 12.7%-ով՝  կազմելով  424.5  մլն կՎտ ժամ։

Նշված ժամանակահատվածում  Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) էլ արտադրել է 811.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

 

Placeholder
Հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 9.3%-ով